
HotelPRO.am-ը օգնում է իր գործընկերներին նվազեցնել գործառնական ծախսերը և ավելացնել եկամուտները:
HotelPRO.am-ը (Նուռ Հոսփիթալիթի ՍՊԸ-ն) գործում է Երևանում: Ընկերության թիմի անդամները, զինված հյուրանոցային ոլորտի մեծ գիտելիքներով և փորձով, որը ձեռք է բերվել միջազգային խոշոր հյուրանոցային ցանցերում, ինչպիսիք են Մարիոթ, Հայաթ, Ռեդիսոն, Բեսթ Վեսթերն և այլն, երկարամյա աշխատանքի ընթացքում, այստեղ են օգնելու Ձեր հյուրանոցին գոյատևել և հաջողության հասնել Հայաստանի խիստ մրցակցային շուկայում: Ահա այն հիմնական ծառայությունների ցանկը, որը կարող եք ստանալ Նուռ Հոսփիթալիթիից.
- Բոլոր տիպերի հյուրանոցային սարքավորումների և ապրանքների մատակարարումներ տեղական և արտասահմանյան մատակարարներից
- Խորհրդատվություն հյուրանոցը շահավետ շահագործելու համար
- Ուսուցում և հաջողակ ու գիտելիքներով զինված աշխատակիցների և ղեկավար անձնակազմի աշխատանքի տեղավորում
Օգտագործեք այս հնարավորությունը և գտեք Ձեր ուղին հյուրանոցային ոլորտում: