
ԸՆԴՀԱՆՈՒՐ
- Ընդունարանի բոլոր սեղանների վրա տեղադրել կորոնավիրուսից խուսափելու հրահանգը հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով
- Այդ հրահանգը ռուսերեն և անգլերեն տարբերակներով տպել և տեղադրել բոլոր վերելակներում, սենյակներում, ռեստորաններում
- Գրիպային ախտանիշերով աշխատակիցներին անմիջապես ուղարկել տուն
- Ամբողջ անձնակազմին հրահանգավորել՝ ըստ առողջապահության նախարարության ցուցումների
- Հյուրանոցի գլխավոր մուտքի, ինչպես նաև աշխատակիցների մուտքի մոտ տեղադրել ձեռքերի մանրէազերծելու դիսպենսերներ:
ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
- Հյուրերի ժամանման ընթացքում մշտապես պահել անհրաժեշտ հեռավություն հյուրերից (1.5-2 մ)
- Քաղաքավարի հարցնել հյուրին իրենց ինքնազգացողության մասին, հարցնել, թե ինչպիսի իրավիճակ է այն երկրում, որտեղից ժամանել են
- Հյուրի մոտ ակնհայտ գրիպային ախտանշաններ նկատելու դեպքում, կամ հյուրի կողմից նման փաստ բացահայտելու դեպքում պետք է հյուրին անմիջապես փոխանցել դիմակ և ձեռնոցներ, ստանալ հյուրի թույլտվությունը և զանգահարել 8003 ու խնդրել հյուրին սպասել սենյակում, մինչև կժամանի բուժ.օգնությունը:
- Հյուրերին ծանոթացնել կորոնավիրուսով վարակվելու հրահանգի հետ, որը դրված կլինի ընդունարանում
- Բոլոր բաժինների ղեկավարներին փոխանցել կասկածյալ հիվանդի սենյակի համարը, հյուրի անուն ազգանունը և երկիրը
- Հյուրերին խորհուրդ տալ խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, առաջարկել օգտվել մեր ռեստորաններից
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ
- Սենյակները մաքրելիս մշտապես կրել ձեռնոցներ, հաճախակի փոխել դրանք
- Մշտապես, առնվազն ժամը մեկ անգամ ախտահանել հյուրերի կողմից հաճախ օգտագործվող մակերևույթները (վերելակների կոճակները, բռնակները, դռների բռնակները)
- Հյուրի մեկնումից հետո ամբողջովին ախտահանել հյուրասենյակը
ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
- Հյուրերից հետ հաղորդակցվել պահել առավելագույն դիստանցիա
- Ուշադիր լինել հյուրերի մոտ նկատվող գրիպային ախտանշաների նկատմամբ
- Հարցնել հյուրերի որպիսությունը
- Ախտանշաների դեպքում հյուրին փոխանցել դիմակ և ձեռնոցներ խնդրել, որ նա դրանք կրի հյուրանոցում գտնվելիս
- Նրան տրամադրել առանձնացված սեղան
- Հյուրերիի հեռանալուց հետո կիրառել ախտահանող միջոցներ՝ սեղանը ախտահանելու համար: Նույնը վերաբերվում է աշխատակիցների ճաշարանին
- Տեղեկացնել ընդունարանին գրիպային ախտանշաններ ունեցող հյուրի մասին