
Ի՞նչ անել, եթե հյուրանոցում է գտնվում կորոնավիրուսով վարակված կամ կասկածյալ հյուր:
- Մեկուսացնել հյուրին իր սենյակում
- Դադարեցնել հյուրի հետ ուղիղ շփումը: Սենյակի մաքրում չի արվում:
- Կիրառել ԱՀԿ-ի կողմից հաստատված՝ Հիվանդի տնային խնամքի կանոնները
- Հնարավորության դեպքում հիվանդին տեղափոխել առանձնացված հատվածում գտնվող սենյակ
- Օրական առնվազն 3 անգամ զանգահարել հյուրի սենյակ և ճշտել հյուրի որպիսությունը
- Սենյակի դռան մոտ, դրսից, ամեն օր դնել խնամքի փաթեթ, որն իր մեջ պիտի ներառի.
- 3,5լ խմելու ջուր
- սրբիչների թարմ կոմպլեկտ
- սավան և անկողնային պարագաներ
- լրացուցիչ տոպրակները լվացքի համար
- Հյուրը պատվիրում է սնունդ սովորական եղանակով
- տեղեկացնել սպասարկող անձանց, որ պատվերը մեկուսացված անձի համար է
- սպասարկող անձը կրում է ձեռնոցներ և դիմակ
- սպասարկող անձը պատրաստի սնունդը դնում է դռան կողքը, թակում է դուռը և հեռանում
- հյուրը հրահանգավորվում է դուռը բացել և սկուտեղը վերցնել թակոցը լսելուց 1 րոպե հետո միայն
- սկուտեղը վերադարձնելու համար հյուրը զանգում է ընդունարան: Սկուտեղը դնում է դրսում՝ դռան մոտ
- սպասարկող անձը՝ դիմակով և ձեռնոցներով, մոտենում և վերցնում է սկուտեղը
- ամբողջ ամանեղենն ու սկուտեղը լվացվում է առանձին՝ առնվազն 60 աստիճան ջերմության կիրառմամբ: Լվացող անձնակազմը կրում է ձեռնոցներ և դիմակ
- հյուրը օգտագործված սպիտակեղենը և սրբիչները տեղավորում է լվացքի տոպրակների մեջ և փակում է
- դուրս է հանում փակ տոպրակները և տեղադրում դռան մոտ և տեղեկացնում տնտեսական բաժնին
- լվացքատան աշխատողը՝ դիմակով և ձեռնոցներով, տեղափոխում է տոպրակները
- այդ սպիտակեղենն ու սրբիչները լվացվում են առանձին՝ առնվազն 60 աստիճան ջերմային ռեժիմում: