eZee Absolute-ը ամպային տեխնոլոգիաներով աշխատող հյուրանոցային ծրագիր է, որը թույլ է տալիս հեշտորեն կազմակերպել ցանկացած չափի հյուրանոցի ամենօրյա աշխատանքը: Այն թույլ է տալիս հյուրանոցի աշխատակիցներին, ղեկավարությանը, սեփականատերերին կազմակերպել աշխատանքը բարձր արդյունավետությամբ:
eZee Absolute-ը մշակվել է որպես SaaS համակարգ՝ որը հարմար է փոքր հյուրանոցների, հյուրատների, մոթելների, հոսթելների, վարձով տրվող բնակարանների, մեծ հյուրանոցների, ցանցային հյուրանոցների կառավարման համար:
Ծրագիրը ծածկում է հյուրանոցի կառավարման բոլոր ֆունկցիաները, ինչպիսիք են հյուրի գրանցում, մեկնում, մաքրության կառավարում, մինիբար, ծառայություններ, հաշվետվություններ և այլն: Այն նաև ապահովում է ինտերֆեյս այլ երրրորդ կողմերի ծրագրերի հետ՝ ծրագրի ֆունկցիոնալությունը բարձրացնելու համար, ինչպիսիք են հաշվապահական ծրագրեր, դռների սմարթ փականների համակարգի, վճարումների համակարգի և այլն:
Ղեկավարության համար ծրագիրը ապահովում է բազմաբնույթ հաշվետվություններով, որոնք ամբողջական նկարագրություն են տալիս հյուրանոցի գործունեության բոլոր ուղղությունների մասին:
eZee Absolute-ը ապահովված է 24x7 սպասարկումով, տվյալները պահպանվում են ապահով սերվերների վրա, հասանելի է ցանկացած համակարգչով, հեռախոսով, պլանշետով աշխարհքի ցանկացած կետով: Չի պահանջում հյուրանոցի ներսում թանկարժեք սերվերների տեղադրում ու շահագործում: