Մեր նոր հասցեն. HotelPRO.am

Մեր նոր հասցեն. HotelPRO.am

Մեր կայքի հասցեն ավելի հեշտ հիշվող և արտասանվող դարձնելու համար որոշում ենք ընդունել փոխել այն՝ iNoor.am-ից վերահասցեավորելով HotelPRO.am-ին:


Ինչու՞ HotelPRO.am:

HotelPRO.am անվանման HOTEL մասը ցույց է տալիս շուկայի այն մեծ հատվածը, որում մենք աշխատում ենք. հյուրանոցները: Իհարկե, մենք չենք սահմանափակում մեզ միայն հյուրանոցներով. մենք աշխատում ենք սպասարկմանի ոլորտի այլ հաստատությունների հետ ևս, ինչպիսիք են՝ ռեստորանները և սրճարանները, հիվանդանոցները, գեղեցկության սրահները և այլն:

HotelPRO.am -ի PRO հատվածը ցույց է տալիս այն բիզնեսը, որի մեջ ենք մենք. ապրանքների և պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցում հյուրանոցներին և շուկայի այլ վերոհիշյալ խաղացողներին: Մենք մատակարարում ենք հյուրանոցային կամ ավելի լայն՝ HoReCa նշանակության ապրանքներ և ծառայություններ, աշխատում ենք ոլորտի պրոֆեսիոնալների հետ, վերապատրաստում ենք ոլորտի պրոֆեսիոնալներ և հավաքագրում ենք ոլորտի պրոֆեսիոնալներին՝ մեր գործընկերների համար: Այս ամենի հետ մեկտեղ, HotelPRO -ն հստակ է լսվում, հեշտ է հասկացվում, արտասանվում, հիշվում և ասոցիացվում է մեր բիզնեսի հետ:

Սա այն է, ինչ պետք է սպասել բիզնեսի անունից, այնպես չէ՞: 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.