
Եթե որևէ հյուրանոցի ղեկավարի խնդրեք նշել միայն մեկ խնդիր, որը խոչընդոտում է հյուրանոցը շահավետ շահագործելուն, շատ հաճախ կլսեք «որակավորված անձնակազմի պակասը» պատասխանը: Հյուրանոցը մարդկանց բիզնես է, և ունենալ ճիշտ մարդկանց՝ ճիշտ տեղում նույնչափ կարևոր գործոն է, ինչքան ամենաբարձր որակի հյուրանոցը ունենալը: Ճիշտ մարդկանց դեռ պետք է գտնել, ինչպես նաև՝ ուսուցանել: Այդ երկու գործն էլ պահանջում են ժամանակ և ռեսուրսներ, որոնք կադրերի բաժին չունեցող հյուրանոցները մեծամասամբ չեն կարող գտնել: Մենք մշտապես թարմացնում ենք մեր կադրերի տվյալների բազան, և անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել Ձեզ ղեկավար արհեստավարժ անձնակազմ՝ բաց մնացած պաշտոնները արագ համալրելու համար:
- Պաշտոնի նկարագրության կազմում և տրամադրում Պատվիրատուին, համաձայնեցում Պատվիրատուի հետ:
- Թեկնածուների որոնման համալիր գործողությունների իրականացում՝ ուղղված պոտենցիալ թեկնածուների վերհանմանը և նրանց հետ անմիջական կապի ստեղծմանը:
- Հարցազրույցի նշանակում միայն այն թեկնածուների հետ, ովքեր համապատասխանում են հայտադիմումի առաջադրած պահանջներին և ցուցաբերում են լուրջ հետաքրքրություն հայտարարված պաշտոնի նկատմամբ:
- Ընտրված թեկնածուների ներկայացում Պատվիրատուին: Թեկնածուների թիվը երեքից տասն է:
- Պատվիրատուի հետ թեկնածուի հարցազրույցի կազմակերպում:
- Պատվիրատուն կայացնում է իր վերջնական որոշումը և այդ մասին հայտնում է Կատարողին: Պատվիրատուի խնդրանքով Կատարողը կարող է տրամադրել իր աջակցությունը վերջնական որոշում կայացնելու հարցում:
- Կատարողը պարտավորվում է փորձաշրջանը չանցած (ոչ ավել քան 3 ամիս), սեփական ցանկությամբ կամ Պատվիրատուի ցանկությամբ հեռացված աշխատակցի փոխարեն մեկ անվճար աշխատակից տրամադրել: