
ՆՊԱՏԱԿԸ
Երևանից դուրս գործող հյուրանոցներին հատկացնել արհեստավարժ վաճառքի մենեջերներ, որոնք այդ հյուրանոցների համար Երևանում կապահովեն վաճառքի և մարքեթինգի համալիր ծառայություններով՝ մրցունակ դարձնելով հյուրանոցները իրենց շուկայում:
ԹԻՐԱԽԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող, երևանյան շուկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր հյուրանոցները:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Լավ պատրաստված վաճառքի մենեջեր, որը կիրականացնի հյուրանոցի վաճառքի խթանումն ու առաջխաղացումը Երևանում
- Վաճառքների իրականացում համակարգված և արհեստավարժ մեթոդներով
- հանդիպումների և աշխատանքների կատարման համար նախատեսված գրասենյակային տարածք,
- կոնտակտային անձ Երևանում՝ հյուրանոցի և գործընկերների համար,
- նոր գործընկերների, կորպորատիվ հաշիվների, տուրիստական կազմակերպությունների և հյուրերի ձեռքբերում,
- երևանյան շուկայում հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում,
- շուկայում տեղի ունեցող միջոցառումների նկատմամբ նախաձեռնող մոտեցում, որը կբարձրացնի շահավետ բիզնես գրավելու հնարավորությունները,
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
- Կազմել Երևանում թիրախային կորպորատիվ հաշիվների և տուրիստական գործակալությունների ցանկ,
- պատրաստել հյուրանոցի բարձորակ, բազմալեզու ներկայացում,
- այցելել պոտեցիալ գործընկերներին և առաջարկել հյուրանոցի հարմարությունները և ծառայությունները՝ համաձայն հյուրանոցի վաճառքի ռազմավարության,
- հանդիպել տուրիստական գործակալությունների հետ, ներկայացնել նրանց հյուրանոցը և սակագները,
- ստորագրել համագործակցության պայմանագրեր թիրախային գործընկերների հետ,
- Երևանում հյուրանոցի համար դառնալ կոնտակտային անձ, կազմակերպել հաղորդակցությունը, փաստաթղթերի փոխանակումը և ըստ անհրաժեշտության կատարել այլ աշխատանքներ,
- ստանալ հարցումներ գործընկերների կողմից, հավաքել ինֆորմացիա և փոխանցել այն հյուրանոցին,
- պարբերաբար կապ հաստատել գործընկերների հետ, հանդիպել հյուրերի հետ Երևանում, իրականացնել հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում:
- Պայմանավորվել գովազդային ընկերությունների հետ և բանակցել ցածր կլաստերային գների շուրջ (եթե բանակցում ենք մի քանի հյուրանոցների համար, ապա ավելի հեշտ է մեծ զեղչեր ստանալ),
- Նուռ Հոսփիթալիթիի երևանյան գրասենյակը դարձնել հյուրանոցների համար մի վայր, որտեղ վաճառքի մենեջերը կարող է հանդիպել գործընկերների և հյուրերի հետ,
- Ներկայացնել հյուրանոցի ռեստորանը, միջոցառումների կազմակերպման հնարավորությունները և այլ հարմարությունները՝ պոտենցիալ հաճախորդներին,
- կազմակերպել Երևանում գովազդվային նյութերի տպումը և տարածումը,
- համակարգել սոցիալական կայքերում (Facebook, LinkedIn, Instagram, Pinterest) հյուրանոցի առկայությունը, ներգրավել մասնագետներ՝ հյուրանոցի շարունակաբար առաջխաղացման համար,
- Ներկայացնել հյուրանոցը Երևանում և արտասահմանում անցկացվող այն ցուցահանդեսներում, որոնք ունեն պոտենցիալ տվյալ հյուրանոցի համար,
- վերլուծել մրցակից հյուրանոցները, համեմատել սակագները, կատարելագործել հյուրանոցի վաճառքի ռազմավարությունը` տալով գնագոյացման խորհրդատվություն՝ գործընկեր հյուրանոցներին,
- վերապատրաստել գործընկեր հյուրանոցի վաճառքների գծով անձնակազմին ամիսը մեկ անգամ (ամսեկան վերապատրաստման դասընթացների պլանը կկազմվի ըստ հյուրանոցի պահանջների),
- վերլուծել և օպտիմալացնել հյուրանոցի վաճառքների ուղիները, ներկայացնել հյուրանոցը բոլոր ուժեղ օնլայն տուրիստական գործակալություններում,
- վերլուծել հյուրանոցի վեբ կայքը և անհրաժեշտության դեպքում տալ խորհուրդներ՝ բովանդակության, օգտագործելիության և արտաքին տեսքի բարելավման համար,
- առաջարկել գաղափարներ, որոնք կգրավեն ավելի շատ հյուրեր հյուրանոցի համար և կօգնեն մնալ մրցունակ:
- Կազմել եկամուտների ամսական, եռամսյակային և տարեկան կանխատեսում,
- կազմել բիզնես պլան տարվա համար,
- կազմել մարքեթինգային պլան առաջիկա 12 ամիսների համար,
- կազմել օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ, որոնք կուղարկվեն հյուրանոցի ղեկավարությանը և սեփականատերերին: