Ուսուցում
Հյուրանոցային ոլորտում ճիշտ բիզնես էթիկետը որոշում է հյուրանոցի հաջողությունը: Ճիշտ հագուկապը, խոսելաձևը, վարվելակերպը, գրելաձևը, մարդկանց հետ գրագետ շփումը բերում է հյուրերի գոհունակության բարձրացման, և մեծամասամբ հյուրանոցի աշխատակիցների ցուցադրած գործարար էթիկետն է, որը հետո հիշվում է որպես գերազանց սպասարկում:
Հյուրանոցի ցանկացած անկյուն պետք է փայլի մաքրությունից. սենյակը, միջանցքները, նախասրահը, ռեստորանը և այլն: Նաև այն հատվածները, որոնք հեռու են հյուրի քննախույզ աչքից: Հյուրանոցից հյուրերը հիմնականում սպասում են գերազանց սպասարկում և անթերի մաքրություն, որը միշտ արդյունք է պրոֆեսիոնալ ուսուցման և սովորած հմտությունների հետևողական ամենօրյա կիրառության: Մեր փորձառու մասնագետները կարող են Ձեր հյուրանոցի անձնակազմի աշխատանքային հմտությունները բարձրացնել նոր մակարդակի, ինչը անմիջապես կբերի հյուրերի բավարարվածության բարձրացման և հյուրանոցի եկամուտների ավելացման:
Ընդունարանը հյուրերի հետ շփման առաջին գիծն է, ու առաջին տպավորությունը, որը ստանում է հյուրը այդ շփումից, մնում է իր հետ հյուրանոցում ամբողջ կացության ընթացքում: Հյուրանոցի այս ամենակարևոր կետում գերազանց սպասարկումը այլընտրանք չունի: Ժամանակակից պահանջներին համապատասխանող գերազանց սպասարկումը պետք է լինի ճիշտ գաղափարախոոսության, հմտությունների իմացության և ճիշտ տրամադրվածության համադրություն: Այս ամենը պետք է հաղորդվի աշխատակցին մասնագետի կողմից և մշտապես պետք է հետևել՝ սովորածը կատարելագոծելու և ամենօրյա կիրառության համար:
Ռեստորանային գերազանց սպասարկումը ամենակարևոր գործոններից մեկն է, որը ստիպում է հյուրերին նորից ու նորից վերադառնալ: Եթե նույնիսկ մատուցված ճաշատեսակը ոչ այնքան հաջող է ստացվել, գերազանց սպասարկումը կարող է նվազեցնել դեպքի բացասական ազդեցությունը և ստիպել հյուրին ժպտալ և իրեն կարևոր զգալ:
Բագրատունյաց 6/62
Երևան, Հայաստան
Հեռ. Viber, WhatsApp
+374 93 240 774
info@HotelPRO.am
Skype: manarev
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by
WeebPal.