Թերմոփաթեթավորիչ «Տաք սեղան»

Կոդ: po2

55000 ֏
Համառոտ Նկարագրություն

Թերմոփաթեթավորիչ «Տաք սեղան» HW-450 | Սննդամթերքի փաթեթավորման սարք

  • Առկա է
Նկարագրություն

Թերմոփաթեթավորիչ տաք սեղան HW-450 նախատեսված է հանրային սննդի օբյեկտների, ռեստորանների, հյուրանոցների, սուպերմարկետների և արտադրամասերի համար։ Սարքը թույլ է տալիս արագ և արդյունավետ փաթեթավորել տարբեր տեսակի մթերքներ (միս, ձուկ, պանիր, բանջարեղեն, մրգեր, կիսաֆաբրիկատներ) ստրեչ թաղանթի միջոցով։

Սարքի աշխատանքի պրինցիպը հիմնված է թաղանթի տաքացման և կտրման վրա․ տաքացվող աշխատանքային մակերեսը (տաք սեղանը) ապահովում է թաղանթի ամուր կպչունությունը տարայի կամ ստվարաթղթե/պլաստիկ սկուտեղի ներքևի մասում, ինչը ստեղծում է հերմետիկ և գեղեցիկ փաթեթավորում։
Անփոխարինելի սարքավորում հյուրանոցային խոհանոցների, Catering ծառայությունների և ռեստորանների համար: Ապահովում է սննդամթերքի անվտանգ պահպանումը Room Service-ի և Buffets (շվեդական սեղանների) նախապատրաստման ընթացքում։