Կոդ: VBR300
Պրոֆեսիոնալ վաֆլե խալաթ հյուրանոցների և SPA-ների համար (100% բամբակ, 300 գ/մ²)
HotelPRO-ի պրոֆեսիոնալ վաֆլե խալաթը գործնականության և հարմարավետության կատարյալ համադրություն է Հայաստանի հյուրընկալության ոլորտի համար: 300 գ/մ² խտությամբ այս մոդելը լավագույն լուծումն է հյուրանոցային համարների, SPA գոտիների, մարզասրահների և լողավազանների համար: Գործվածքի հատուկ կառուցվածքն ապահովում է թեթև մերսող ազդեցություն և գերազանց ջերմակարգավորում:
Հիմնական առավելությունները HoReCa ոլորտի համար.
100% Բնական բամբակ. Բարձրորակ հիպոալերգեն նյութ, որն ապահովում է խոնավության ակնթարթային կլանում և հաճելի զգացողություն մաշկի համար:
Օպտիմալ խտություն (300 գ/մ²). Խալաթը բավականաչափ խիտ է պրեմիում տեսք ունենալու համար, սակայն զգալիորեն թեթև է խավավոր (махровый) տարբերակներից: Սա թույլ է տալիս նվազեցնել լվացքատան ծախսերը և արագացնել չորացման գործընթացը:
Բարձր դիմացկունութւուն. Գործվածքը հատուկ մշակված է ինտենսիվ կոմերցիոն շահագործման համար: Խալաթը պահպանում է իր ձևը, գույնը և փափկությունը արդյունաբերական լվացման բազմաթիվ ցիկլերից հետո:
Արագ չորացման էֆեկտ. Վաֆլե հյուսվածքը մեծացնում է գոլորշիացման մակերեսը, ինչը այս արտադրանքը դարձնում է անփոխարինելի բարձր խոնավություն ունեցող գոտիների համար (լողավազաններ, սաունաներ):