GRASS A4 Apartment Series

Կոդ: aw43

2100 ֏
Համառոտ Նկարագրություն

GRASS A4 Apartment Series՝ կահույքի փայլեցնող միջոց, 600 մլ

  • Առկա է
Նկարագրություն

GRASS Apartment Series A4-ը նախատեսված է կահույքի և փայտե մակերեսների ամենօրյա մաքրման և խնամքի համար։ Միջոցը արդյունավետորեն հեռացնում է փոշին, մատնահետքերը, հետքերը և բծերը՝ պահպանելով մակերեսի բնական տեսքը։
Հատուկ բանաձևը օգնում է պաշտպանել մակերեսը, հաղորդում է փայլ և տեսանելիորեն բարելավում կահույքի արտաքին տեսքը։ Միջոցը նաև ունի հակաստատիկ ազդեցություն, ինչի շնորհիվ օգնում է նվազեցնել փոշու արագ կուտակումը։
Հարմար է հյուրանոցային համարների, հյուրատների, գրասենյակների և պրոֆեսիոնալ մաքրող ծառայությունների համար։

Օգտագործման եղանակ

Միջոցը չնոսրացված վիճակում հավասարաչափ ցողել մաքրվող մակերեսի վրա։ Այնուհետև մաքուր չոր անձեռոցիկով կամ միկրոֆիբրայով տարածել և փայլեցնել՝ ցանկալի է մակերեսի փայտի մանրաթելերի ուղղությամբ, ջրով լվացում չի պահանջվում։