Կոդ: eh1
Էլեկտրական տաքացուցիչ մարմիտների (Chafing Dish) համար
HotelPRO-ի պրեֆեսիոնալ էլեկտրական տաքացուցիչը ժամանակակից և անվտանգ այլընտրանք է մարմիտների համար նախատեսված ավանդական հեղուկ կամ գելային վառելիքներին: Սարքը նախատեսված է հյուրանոցային նախաճաշերի (шведский стол), բանկետների, ֆուրշետների և քեյթերինգների ժամանակ տաք ուտեստների օպտիմալ և կայուն ջերմաստիճանը շարունակաբար պահպանելու համար: Էլեկտրական տաքացմանն անցնելը բացառում է հրդեհավտանգության ռիսկերը և բարձրացնում ռեստորանային սպասարկման արդյունավետությունը:
Հիմնական առավելությունները
Ջերմաստիճանի կայուն վերահսկողություն. Ի տարբերություն բաց կրակի, էլեկտրական տաքացուցիչն ապահովում է հավասարաչափ և վերահսկվող ջերմություն՝ բացառելով ուտեստների այրվելը կամ սառչելը երկարատև միջոցառումների ընթացքում:
Առավելագույն հրդեհային անվտանգություն. Բաց բոցի, ծխի և քիմիական հոտերի բացակայությունը թույլ է տալիս սարքն անվտանգ օգտագործել փակ սրահներում, պատմական արժեք ներկայացնող հյուրանոցային տարածքներում և մարդաշատ հավաքույթներում:
Տնտեսական շահավետություն. Բազմակի օգտագործման էլեկտրական տաքացուցիչը արագորեն փոխհատուցում է իր ծախսերը՝ Ձեզ ազատելով մեկանգամյա օգտագործման գելային վառելիքի տուփերի պարբերական գնումներից և թափոնների կառավարումից:
Ունիվերսալ և հեշտ տեղադրում. Կոմպակտ տաքացուցիչը հեշտությամբ ամրանում է ստանդարտ մարմիտների հիմքին և միանում սովորական էլեկտրական ցանցին՝ ապահովելով սպասարկման գծի անխափան աշխատանքը: